ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր կստորագրվի
Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մայիսի 17-ին Աստանայում կայանալիք «Աստանայի տնտեսական համաժողովի» շրջանակներում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասյ մասին հայտարարել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմենովը՝ մայիսի 2-ին ելույթ ունենալով կառավարության նիստում:
«Մայիսի 17-ին Աստանայում՝ կայանալիք ամենամյա Աստանայի տնտեսական համաժողովի հարթակում, նախատեսվում է ժամանակավոր համաձայնագրի ստորագրում, որը կբերի Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման»,- ասել է Սուլեյմենովը և հավելել, որ բանակցություններ են վարվում ազատ առևտրային համաձայնություն կնքել Հնդկաստանի, Եգիպտոսի, Իսրայելի և Սինգապուրի հետ:
«Բացի այդ, 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ծրագրված է ևս մեկ փաստաթղթի՝ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրումը»,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան