Թրամփն ու Կիմ Չեն Ինը կհանդիպեն երկու Կորեաների սահմանին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը համաձայնվել է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` Պանմունջոն գյուղում` երկու Կորեաների սահմանին ապառազմականացված գոտում:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ CNN-ի զրուցակիցը հայտնել է, որ այդ տարբերակը առաջարկվել է Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի կողմից՝ ապրիլի 27-ին:
CNN- ը պնդում է, որ հանդիպման ընթացքում որոշ միջոցառումներ կարող են անցկացվել Հյուսիսային Կորեայի կողմում:
Ավելի վաղ Թրամփը խոստացել էր որքան հնարավոր է շուտ հայտնել Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ամսաթիվն ու վայրը: Լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ հանդիպումը տեղի կունենա առաջիկա երեք-չորս շաբաթվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան