«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մայիսի 8-ին կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:
Ինչպես հայտարարվեց հանդիպումից հետո, մայիսի 8-ի հատուկ նիստում էլ «Ծառուկյան» խմբակցության անդամները քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին:
«Առանց նախապայմանների, անշահախնդիր: Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ կարծիք հայտնեց, որ ԱԺ հատուկ նիստում անպայման վարչապետ է ընտրվելու:
«Ես կարծում եմ այսօր ՀՀԿ-ն դիրքորոշում կհայտնի»,-ասաց նա: