Շտապօգնությունը կարողանում է սպասարկել կանչերը
Մայրաքաղաքում փողոցները փակած քաղաքացիներն առանց որևէ խոչընդոտի ճանապարհ են բացում շտապօգնության մեքենաների առաջ, սակայն եթե փողոցները փակ են լինում մեքենաներով, դրանք փոքր-ինչ երկարացնում են տվյալ կանչին հասնելու ժամանակահատվածը: Այս մասին Panorama.am-ին ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Երբ մարդիկ են փողոցները փակած լինում, շտապօգնության մեքենաների առաջ ճանապարհը բացում են, բայց երբ մեքենաներով են փակած լինում, այդ ժամանակ փոքր-ինչ դանդաղում է հիվանդներին հասնելու ժամանակը»,- նշեց նա:
Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ ապրիլի 28-ին շտապօգնության ծառայությունը սպասարկել է 637 կանչ, ապրիլի 29-ին՝ 661 կանչ, ապրիլի 30-ին՝ 643 կանչ, մայիսի 1-ին՝ 635 կանչ: Սա, ըստ տնօրենի, բարձր թիվ է համարվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան