Վստահ եմ` ձեզանից յուրաքանչյուրն ուզում է ժողովրդին փոխանցել իրավական Հայաստան. Բաբայան
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Էմիլ Բաբայանն այսօր ԱԺ-ում շնորհակալություն հայտնեց ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու համար՝ շեշտելով, որ դա մեծ պատիվ ու պատասխանատվություն է իր համար:
«Հայաստանում ծավալվող վերջին իրադարձություններով պայմանավորված՝ վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի միտքը զբաղված է մեր երկրի համար շատ կարևոր քաղաքական խնդիրների լուծման վրա: Սակայն վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, անկախ իր քաղաքական դիրքորոշումից, ունի մեկ նպատակ՝ ունենալ և մեր ժողովրդին փոխանցել ժողովրդավարական, իրավական և սոցիալական Հայաստան: Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի Սահմանադրական դատարանը»,- ասաց նա։
Բաբայանի խոսքով՝ այս պահին գործող իրավակարգավորումներով հատուկ ընթացակարգ է սահմանված, որը բարդ և մրցակցային է:
«Կան չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում անձը կարող է հավակնել ՍԴ դատավորի կոչման, և բացի դրանից, իշխանության բոլոր ճյուղերը հնարավորություն են ստանում իրենց չափորոշիչներով ներկայացնել իրենց թեկնածուին»,- ասաց նա:
Բացի դրանից, ըստ Էմիլ Բաբայանի, պատգամավորները թեկնածուին հավանություն են տալիս ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով:
«Կարծում եմ՝ դա չափազանց բարձր շեմ է արժանի թեկնածու ընտրելու համար»,- հավելեց թեկնածուն:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
- ՍԴ դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին
- Էմիլ Բաբայան. «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ
- Էմիլ Բաբայանը՝ ԼՂՀ նախագահի խորհրդական
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան