Իսրայելը հայտարարել է, որ չի ցանկանում Իրանի հետ պատերազմել
Իսրայելն իրանցիներին թշնամի չի համարում. Երկու երկրների ղեկավարները հարյուրավոր տարիներ բարեկամական հարաբերություններ են պահպանել։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
«Մեր խնդիրը ոչ թե Իրանի հետ է, այլ այաթոլլայի ռեժիմի հետ»,- բացատրել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ Ավիգդոր Լիբերմանը՝ հավելելով, որ Իսրայելը չի պատրաստվում Իրանին հարված հասցնել։
«Ու ընդհանրապես, ես չեմ ցանկանում խոսել ոչ մի հարվածի մասին, մենք չենք պատրաստվում, երբեք չենք ցանկացել հենց այնպես ինչ-որ մեկին հարվածել։ Բոլոր պատերազմները, որ մենք վարել ենք մինչ այսօր, եղել են պարտադրված պատերազմներ»,- ասել է նա։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ապրիլի 30-ին Իրանին մեղադրել է միջուկային զենքի ստեղծման ծրագիր ունենալու մեջ։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ իսրայելական հետախուզությունը կարողացել է ստանալ բազմաթիվ ապացույցներ, այդ թվում 100 հազար ֆայլեր, որոնք ապացուցում են, որ իրանցիները «ստում են» ռազմական նշանակության միջուկային ծրագրի հարցում։
Նեթանյահուն նշել էր, որ միջուկային զենք ունենալու Թեհրանի ծրագրերը լուրջ սպառնալիք են Իսրայելին, ԱՄՆ-ին ու ողջ աշխարհին։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարն իրավունք են ստացել երկուսով հայտարարել պատերազմ
- Ռուսաստանը ձգտում է կանխել Իսրայելի և Իրանի բախումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան