Ուկրաինան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները մայիսի 2-ին ընդլայնել են ռուսական կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ այս պատժամիջոցները ներդրվում են Ուկրաինայի նախարարների կաբինետի, Անվտանգության ծառայության, Ազգային բանկի նախաձեռնությամբ՝ երեք տարով կամ անժամկետ։
Ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց 17 պաշտոնատար անձանց, 7 գործարարի և 14 կազմակերպության նկատմամբ տնտեսական սահմանափակումներ ներդնելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում