Սիրիայում կործանված ռուսական ինքնաթիռի օդաչուներից մեկը հայ էր
Սիրիայում աղետի է ենթարկվել ռուսական «Սու 30ՍՄ» կործանիչը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Երկու օդաչուները մինչև վերջին պահը պայքարել են օդանավի համար: Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ նրանք զոհվել են»,- հայտնել են նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ ավիաաղետը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով առավոտյան 9:45-ի սահմանում՝ Միջերկրական ծովի օդային տարածքում, երբ կործանիչը բարձրություն էր հավաքում «Հմեյմիմ» ռազմաբազայից դուրս գալուց հետո:
Նախնական տվյալներով՝ կործանիչի ուղղությամբ կրակ չի բացվել, իսկ շարժիչի մեջ կարող էր թռչուն հայտնված լինել:
Վեստի.ռու-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռի հրամանատարը մայոր Ալբերտ Դավիդյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում