ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաֆինանսավորում/գնում է վարկեր՝ շահավետ պայմաններով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորման նոր ծրագիր, որի շնորհիվ հաճախորդները կարող են նվազեցնել իրենց ամսական ֆինանսական բեռը:
Ընկերությունից մանրամասնում են՝ հաճախորդները, ովքեր ունեն գործող մեկ կամ մի քանի վարկ/վարկային գիծ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում և բարեխղճորեն սպասարկում են իրենց վարկերը, կարող են տեղափոխել իրենց վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ` միավորելով դրանք մեկ վարկում:
Դա հնարավորություն կտա նվազեցնել վարկի/վարկերի տոկոսադրույքը, ամսական վճարումները միավորել մեկ վճարման մեջ` ավելացնելով վարկի ժամկետը և ստանալով վարկի լրացուցիչ գումար:
Վերաֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկ հնարավոր է տեղափոխել վարկերի բոլոր հիմնական տեսակները.
• Առանց գրավի սպառողական վարկեր
• Վարկային գծեր
• POS-վարկեր
• Ավտովարկեր
Վարկերը վերաֆինանսավորվում են «Ունիվերսալ» առանց գրավի սպառողական վարկի տեսքով: Վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում տրամադրվում են մինչև 60 ամիս ժամկետով և սկսած 12% տոկոսադրույքից: Հայտի դիտարկման և վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար նախատեսված չէ: Գանձվում է միայն ամսական միջնորդավճար՝ վարկի գումարի 0.11%-ի չափով:
Բանկի վերաֆինանսավորման ծրագիրը հասանելի է դրական վարկային պատմություն ունեցող բոլոր վարկառուներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի վերաֆինանսավորման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան