«Փաստ». Հարկայինում ճնշումներ են գործադրում իրենց աշխատողների նկատմամբ
«Փաստ» թերթը գրել է. «Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը հարձակման է անցել իր իսկ աշխատակիցների վրա: Շարքային աշխատողներից մինչև տասնյակ բաժնի պետեր խիստ զգուշացվել են հանրահավաքներին չմասնակցելու պահանջով: Նրանք, ովքեր Հանրապետության հրապարակով թեկուզ անցնում են, գրավոր խիստ զգուշացում են ստանում: Իսկ ՊԵԿ–ի օպերատիվ–հետախուզական վարչության պետ Գարեգին Առաքելյանը, «Պապից ավելի կաթոլիկ» երևալու մարմաջով վարակված, իր վարչության բոլոր ութ բաժինների պետերից ու աշխատակիցներից սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու դիմում է պահանջել ու ստացել: Նա կարգադրել է ամսաթիվ չգրել, որպեսզի ում տեսնեն միտինգին, նույն օրվա ամսաթվով ազատեն աշխատանքից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: