Արցախի նախագահը ԱԺ ներկայացուցիչների հետ երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր է քննարկել
Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են