Beeline-ը կկրկնապատկի բջջային բաժանորդների ինտերնետի ծավալները
Beeline-ը հայտարարում է մինչև մայիսի 31-ը ներառյալ բջջային բաժանորդների համար ինտերնետի ծավալների կրկնապատկման մասին:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 3-ից «Մեգա» օրական բջջային ինտերնետ ծառայության, Giga ամսական ինտերնետ ծառայության և Smart, Neo, Neo Max, Quatro սակագնային պլանների բաժանորդները, կստանան ինտերնետի կրկնապատիկ ծավալ:
«Beeline-ի առաքելությունը Հայաստանում հաճախորդների և ամբողջ երկրի համար հուսալի և որակյալ կապի ապահովումն է: Բջջային ինտերնետը ժամանակակից հաղորդակցության անբաժանելի մասն է, և վերջին շաբաթների ընթացքում դրա օգտագործումը մեր հաճախորդների կողմից զգալիորեն մեծացել է: Շատ բաժանորդներ նույնիսկ հասցրել են սպառել իրենց ինտերնետ փաթեթները: Beeline-ը սիրում է իր բաժանորդներին և ուրախ է տեղեկացնել, որ այս ամսվա ընթացքում նրանց տրամադրվող շարժական ինտերնետի ծավալները կրկնապատկվելու են», - ասել է Հայաստանում Beeline- ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Առաջարկը հասանելի է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը