Կրեմլում հույս են հայտնում, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կպահպանվեն
ՌԴ նախագահի վարչակազմում հուսով են, որ անկախ վարչապետի ընտրության արդյունքներից, Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները կպահպանվեն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Vedomosti-ն, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլում նախկինի պես հուսով են, որ Հայաստանում քաղաքական գործընթացները կմնան օրինական և սահմանադրական շրջանակներում, և ցանկանում են, որ երկրում իրավիճակը արագորեն կարգավորվի։
«Հուսով ենք, որ ցանկացած պարագայում դաշնակցային, բարի և կառուցողական հարաբերությունները հաստատուն կլինեն ինչպես մեր երկրի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքականության համար»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է