Մամուլի ազատության օրն է
Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ.-ին մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին նշվում է ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրը:
Այս տարվա կարգախոսն է պահպանել իշխանությունը հսկողության տակ. լրատվամիջոցները, արդարությունը և օրենքի գերակայությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է. «2018 թ. Մամուլի ազատության համաշխարհային օրը ես կոչ եմ անում կառավարություններին պայքարել մամուլի ազատության և լրագրողների պաշտպանության համար: Մամուլի ազատությունը պաշտպանելով, մենք պաշտպանում ենք մեր ճշմարտությունը իմանալու մեր իրավունքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում