Աղվան Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-մանրամասնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ կհրաժարվի մանդատից, բայց Փաշինյանին կողմ չի քվեարկի: Նա այդպես էլ արեց:
Դրան հետևեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի տարածած հայտարարությունը. «ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:
Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը
- Եթե կուսակցությունը պահանջի՝ Վարդանյանը մանդատը վայր կդնի, բայց Փաշինյանի օգտին չի քվեարկի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան