Ջիգարխանյանը վերադառնում է աշխատանքի
Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը սահուն կերպով վերադառնում է թատրոնում իր աշխատանքին։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Երեկ նա մի քանի ժամով եկել է թատրոն, այսօր ևս պիտի գա, բայց դեռ նրա հետ կապ չեմ հաստատել»,- ասել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի հանրային կապերի և լրատվամիջոցների հետ կապերի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն։
Նա ավելացրել է, որ դերասանը բառացիորեն փախչում է հիվանդանոցից, հենց իրեն լավ է զգում, որպեսզի կրկին անցնի աշխատանքի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը շտապ հիվանդանոց է տեղափոխվել Մոսկվայում և գտնվում է կոմայի մեջ:
Սակայն Արմեն Ջիգարխանյանի ընկերները պարզաբանել էին, որ նրան հոսպիտալացրել էին բժիշկների առաջարկով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին