Դաշնակցության հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ. Արմեն Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն ինքն է մանդատից հրաժարվել, ուստի այստեղ հակասահմանադրական ոչինչ չկա։ Մայիսի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Աղվան Վարդանյանի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է. նա պետք է վայր դնի իր մանդատը և վայր է դրել։ Այո, պատգամավորը սահմանադրական իրավունք ունի առաջնորդվել իր խղճով, իր համոզումներով, բայց սա Դաշնակցությունն է, մենք ունենք մեր ավանդույթը։ Մենք քաղաքական դիրքորոշում ենք հայտնում, որ սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է Աղվան Վարդանյանը հեռացվի նաև կուսակցության շարքերից, նա պատասխանեց, որ այդպիսի որոշում չկա, բայց դա ևս չի բացառում։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եղե՞լ է կոնֆլիկտ Աղվան Վարդանյանի և ՀՅԴ միջև, Ռուստամյանը պատասխանեց, որ անձի և դաշնակցության միջև չի կարող կոնֆլիկտ լինել, դրանից միշտ տուժում է անձը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան