ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր տարաձայնությունները կլուծվեն օրենքի, սահմանադրության շրջանակում
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն հայաստանյան իրադարձությունների մասին:
«Շարունակում ենք ուշադիր կերպով հետևել բարեկամ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: Հույս ունենք, որ բոլոր տարաձայնությունները կլուծվեն օրենքի, սահմանադրության շրջանակում հանրապետության քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության ճանապարհով: Դա թույլ կտա հնարավորինս շուտ վերականգնել պետական կառույցների կայուն գործունեությունն ու հասարակության նորմալ կյանքը:
Մտադիր ենք շարունակել համատեղ աշխատել ռուս-հայկական բազմակողմ շահավետ համագործակցության, ռազմավարական փոխգործակցության ամրապնդման ու զարգացման ուղղությամբ, որը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից»,-ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության մեջ: