«Ծառուկյան դաշինք»-ի 27 պատգամավոր ստորագրել է Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու ձևաթուղթն այսօր ստորագրել են «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից 27-ը։
Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մայիսի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ունեն բացակա պատգամավորներ, ովքեր արտերկրում են, սակայն կարծում է հավաքված ստորագրությունների թիվը բավարար է՝ հաշվի առնելով նաև «Ելք»-ի ու ՀՅԴ ստորագրությունները։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք կանխատեսում է, որ մայիսի 8-ին վարչապետ կընտրվի՝ հաշվի առնելով, որ մայիսի 1-ին չընտրվեց, Զոհրաբյանը հույս հայտնեց, որ դիրքորոշման փոփոխության պատճառն այն է, որ հաղթեց խոհեմությունը, ժողովրդի դեմ չգնալու սթափ գիտակցումը։
Նա նշեց՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երեկվա հայտարարությունից հետո ենթադրվում է, որ իրենք սատարելու են ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին։
Հարցին՝ մտավախություններ չկա՞ն, որ կարող են իրադարձությունները զարգանան այլ սցենարով, որ ՀՀԿ-ն չքվեարկի 1/3-ի առաջադրած թեկնածուի օգտին, Զոհրաբյանն ասաց, որ քաղաքականության մեջ մինչև վերջ ինչ-որ բանում վստահ լինել հնարավոր չէ, ուստի հատկապես այս դեպքում չի կարող ինչ-որ բան վստահ պնդել, բայց կարծում է՝ «ցանկացած քաղաքական ուժ պիտի հարգի իր խոսքը, իր քաղաքական տեսակետը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ
- «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մայիսի 8-ին կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին