Օճառի արտադրությունը 31.1%-ով աճել է
Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում աճել է օճառի արտադրությունը: Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հունվար-մարտին 2017 թվականի նույն ժամանակահատված համեմատ աճել է 31.1 տոկոսով և կազմել 88.5 տոննա: 2017 թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 67.5 տոննա օճառ:
Վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 3.8 տոկոսով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018թ-ի հունվար-մարտին արտադրվել է 741.4 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 770.8 տոննա: