Բանկի վրա հարձակում գործածի գնդակից վիրավորված ոստիկանը մահացավ
HSBC բանկի վրա ավազակային հարձակում գործած ոստիկանության գնդապետի գնդակից տուժած ոստիկանի կյանքը փրկել չի հաջողվել:
«Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,-գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:
Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, կրակել ոստիկանների ուղղությամբ` հրազենային վնասվածք հասցնելով ոստիկաններից մեկին, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
- Բանկի վրա հարձակում գործածը ոստիկանության գնդապետ է
- HSBC բանկի վրա զինված հարձակման հետևանքով կա զոհ ու վիրավորներ
- Կրակոցներ HSBC բանկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան