
Կրակոցներ HSBC բանկում
Ոստիկանությունն այսօր ժամը 14:35 ահազանգ է ստացել, որ Կոմիտաս-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում HSBC բանկում կրակոցներ են հնչել:
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել օպերատիվ խմբեր: Այս պահին նրանք աշխատում են:
Տուժածների ու այլնի վերաբերյալ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին:
Այնինչ ականատեսների հայտնած տեղեկություններով՝ կա երկու վիրավոր: Ի դեպ՝ բավական ակտիվ հրապարակվում են անակնատեսների արած լուսանկարները և տեսանյութերը:
Դատելով տեսանյութից՝ հանցագործին քաղաքացիներն են վնասազերծում: