Թուրքմենստանում միայն սպիտակ ավտոմեքենաներ կլինեն
Թուրքմենստանի իշխանությունները որոշել են երկրում թողնել միայն սպիտակ ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Տարեսկզբից ոստիկանությունը սկսել է փողոցներում կանգնեցնել բացի սպիտակից, մնացած բոլոր գույների ավտոմեքենաները, այդ շրջանից մինչև մարտ ամիսը Աշխաբադում մեքենաների սեփականատերերը կարող էին իրենց մուգ գույնի մեքենաները վաճառել երկրի այլ շրջաններում։
Այժմ արդեն ավտոմեքենաները դադարել են հաշվառել նաև այնտեղ։ Աշխաբադ քաղաքի տոնին, որ նշվում է մայիսի 25-ին, Թուրքմենստանի մայրաքաղաքի փողոցներում կմնան միայն սպիտակ ավտոմեքենաներ (սպիտակը երկրի ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի սիրելի գույնն է)։
Երկրում սև և այլ գույների մեքենաների ներկրման դադարեցմամբ պայմանավորված՝ Թուրքմենստանի բնակիչները ստիպված են լինում սպիտակ ներկել իրենց ավտոմեքենաները։ Ստեղծված իրարանցման պատճառով այդ ծառայության արժեքը կտրուկ աճել է, միևնույն ժամանակ Աշխաբադում սպիտակ ներկի անբավարարություն է առաջացել։ Սպիտակ ներկի արժեքը մեկուկես անգամ բարձրացել է։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում