ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
Խորհրդարանն այսօր քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ ՀՀ Նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկանծությունը։
Թեկնածուին ներկայացրեց ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։ Կենսագրական տվյալներ ներկայացնելուց հետո, նա շեշտեց, որ Էմիլ Բաբայանը երբևէ կուսակցական չի եղել, երբևէ չի հարել որևէ քաղաքական ուժի։
«Բացարձակ ապաքաղաքականացված սուբյեկտ է Էմիլ Բաբայանը։ Որպես Արցախի հանրապետության նախագահի խորհրդական՝ նա ներկայացրել է դե ֆակտո Արցախը եվրոպական դատարանի հետ աշխատանքններում, իսկ ամենակարևորը` 2015 թվականին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի պաշտոնական նիստին ներկայացրեց Արցախի դիրքորոշումը»,- նշեց Կոստանյանը։
Նա բոլորին կոչ արեց՝ անկախ կուսակցական և քաղաքական դիրքորոշումներից, անկախ հակասություններից և տարբերություններից, հարգել Էմիլ Բաբայանի թեկնածությունը. «Առնվազն փաստ է այն հանգամանքը, որ անկախ կուսակցական շահերից, ղարաբաղյան հարցը միշտ մնում է բոլորիս օրակարգային հարցը»։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք այլ թեկնածուներ չկայի՞ն այս պաշտոնի համար, որոնք կարող էին քննարկվել, որպեսզի ընտրության հնարավորություն լիներ։
«Իհարկե, ես վստահ եմ, որ մեր երկրում կան շատ արժանավոր երիտասարդներ, որոնք կարող են զբաղեցնել ՍԴ անդամի պաշտոնը, բայց մենք ամբողջ կոմպլեքսի արդյունքում հենց իր թեկնածությունն ենք առաջարկել։ Մեր Սահմանադրությամբ այնպես է, որ մենք չէինք կարող չորս թեկնածու ներկայացնել, որ ԱԺ-ն ընտրության հնարավորություն ունենար։ Այդպիսին է կարգավորումը, պարոն Բագրատյան»,- պատասխանեց Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին
- Էմիլ Բաբայան. «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ
- Էմիլ Բաբայանը՝ ԼՂՀ նախագահի խորհրդական
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին