Վարչապետի թեկնածուն հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դեսպանների
Վարչապետի թեկնածու առաջադրված, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանում հավատարմագրված չորս դեսպանների հետ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր հանդիպումներ ունեցա Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ։
Դեսպաններին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:
Նաև քննարկեցինք հարաբերությունների օրակարգին վերաբերվող այլ հարցեր։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումները կշարունակվեն»,-տեղեկացրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը
- Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվել են