«Իրատես». Ընկեր Հրանտը տեղյակ է եղել Աղվան Վարդանյանի դիրքորոշմանը
«Իրատես»-ը գրում է. «ՀՅԴ-ում հերթական անգամ «հետաքրքիր» գործընթացներ են տեղի ունենում. իր գիտակցական կյանքը Սերժ Սարգսյանի աշխատասենյակում անցկացրած, սեփական ընտանիքի, մեկ-մեկ էլ կուսակցության հարցերը լուծող ընկեր Հրանտը, որ «նախանձելի» արագությամբ մաս կազմեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը, տեղյակ է եղել Աղվան Վարդանյանի դիրքորոշմանը:
Մեր տեղեկություններով` Աղվան Վարդանյանը թե՛ նրան, թե՛ Արմեն Ռուստամյանին տեղյակ է պահել այդ մասին, ասել` այսքան ու այսպես արագ հեռանալը կոալիցիայից ճիշտ չէ, ի վերջո, մենք այդ մարդու (Սերժ Սարգսյանի) հետ ճամփա ենք անցել, եկեք նաև այընտրանքային մոտեցումներ ունեցողներ ունենանք: Բայց քանի որ ընկեր Հրանտի ու ընկեր Աղվանի ջրերը վաղուց նույն առվով չեն հոսել, ընկեր Աղվանը ՀՅԴ-ում եղել է բավականին անկախ, ընկեր Հրանտն առիթը բաց չի թողել Արսեն Համբարձումյանի ձեռամբ (որին ԳՄ ներկայացուցիչ էր «նշանակել» ընկեր Աղվանը) պահանջել վայր դնել մանդատը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում