Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվում է նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա»,- նշված է որոշման մեջ: