Մայորկայի ոստիկանությունը փնտրում է մեքենայի ղեկին կիթառ նվագած վարորդին
Իսպանական Մայորկա կղզու ոստիկանությունը փորձում է գտնել այն վարորդին, որ մեքենա էր վարում, զուգահեռաբար նաև կիթառ նվագում։ Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը։ Բրիտանական համարանիշով, աջ ղեկով սև Renault Megane-ի վարորդին՝ կիթառը ձեռքին, նկարահանել են տեղի վարորդները, երբ վերջինս երթևեկում էր Պալմա և Ինկա քաղաքների միջև ընկած մայրուղով։ Ամենայն հավանականությամբ, վարորդը կիթառ էր նվագում՝ ղեկը ծնկներով պահելով։
Տեսանյութը հայտնվել էր համացանցում և անմիջապես գրավել ոստիկանության ուշադրությունը։ Վերջիններս սկսեցին փնտրել վարորդին։ Նրան այս քայլի համար կարող են մեղադրել վտանգավոր վարման մեջ, ինչի համար նրան սպառնում է առնվազն 500 եվրո տուգանք և վեց տուգանային կետեր։
Ենթադրվում է, որ վարորդը Միացյալ Թագավորության քաղաքացի է, ով իր մեքենայով այստեղ էր եկել՝ հանգիստը վայելելու։ Բրիտանիայում երթևեկությունն աջակողմյան է, մեքենաների մեծ մասը՝ աջ ղեկով, իսկ Մայորկայում ձախակողմյան երթևեկություն է։
Մայորկայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսվող տուգանքի չափը շատ բարձր է, և այդ մասին տեղեկացնում են բոլոր զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում են այցելել այս կղզի։