Սկրիպալը թունավորվել է մեկ բաժակ «Նովիչոկ»-ով
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման համար 50-ից 100 գրամ նյարդապարալիտիկ նյութ է օգտագործվել՝ հեղուկ վիճակում։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Թույնի այս չափաբաժինը զգալիորեն ավել է այն քանակից, որ կարղ էր ստեղծված լինել հետազոտական կենտրոններում, հետևաբար՝ գրեթե հաստատապես կարելի է պնդել՝ այն ստեղծված էր իբրև զենք։ Նման տեսակետ է հայտնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզյումջյուն ՝ միաժամանակ հայտնելով, որ հստակ թվերի չի տիրապետում։
Նա հաստատել է այն վարկածը, որ «Նովիչոկ» թունանյութը օգտագորվել է Սոլսբերիում՝ հեղուկ վիճակում։ Մասնագետները նմուշ են վերցրել Սկրիպալի տան դռան բռնակից, այգում, ինչպես նաև մի քանի այլ վայրերում, որտեղ ներկա են եղել տուժողները։
Ուզյումջյուն ընդգծել է, որ թույնի այս ձևը առանձնահատուկ դիմացկուն է շրջապատող միջավայրի ազդեցության և եղանակային պայմանների նկատմամբ, հենց դրա շնորհիվ է, որ կարողացել են նրա տեսակը որոշել։
Հարակից հրապարակումներ`
- Վանի հայամետ նախկին քաղաքապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
- Սկրիպալներին թունավորել են հեղուկ նյութով
- Լոնդոնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել՝ Սկրիպալների հարցով
- ՌԴ ԱԳՆ-ն չի կարողանում կապ հաստատել Սկրիպալների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա