Աղվան Վարդանյանը հեռացվեց ՀՅԴ շարքերից
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից:
Աղվան Վարդանյանը նաև մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ կհրաժարվի մանդատից, բայց Փաշինյանին կողմ չի քվեարկի: Նա այդպես էլ արեց:
Դրան հետևեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի տարածած հայտարարությունը. «ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:
Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը»: