Վիրավոր արջը սպանել է իր հետ նկարվել փորձող վարորդին
Հնդկական Օրիսսա նահանգից վարորդը՝ Պարբհու Բհաթարան, ճանապարհին վիրավոր արջ է նկատել, մեքենայից դուրս եկել՝ սելֆի անելու համար։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Գիշատչին դուր չի եկել նման ուշադրությունը, և նա մեքենայում մնացած ուղևորների աչքի առաջ այդ տղամարդուն սպանել է։ Շոկի ենթարկված ականատեսները կատարվածը տեսանկարահանել են։
Արջը փորձել է ջուր խմել, երբ իրեն է մոտեցել վարորդը։ Վիրավոր կենդանին ագրեսիվ է արձագանքել նման ուշադրությանը և հարձակվել է տղամարդու վրա։ Հարձակման ականատեսները փորձել են վարորդին ազատել կենդանու ճիրաններից, սակայն ապարդյուն։
Դեպքի վայր են ժամանել անտառտնտեսության ներկայացուցիչները, սակայն տղամարդն արդեն մահացած է եղել։ Պաշտոնատար անձինք ստիպված են եղել քնեցնել կենդանուն, որպեսզի տղամարդու դիակը խլեն նրանից։