Հռոմի Ֆրանցիսկոս պապը վաճառում է իր միակ սուպերմեքենան՝ Lamborghini Huracan-ը
Նախորդ տարվա նոյեմբերին իտալական մեքենաշինական Lamborghini ընկերությունը Հռոմի Ֆրանցիսկոս պապին էր նվիրել այս եզակի նմուշը՝ Lamborghini Huracan-ը։ Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, Հռոմի պապը հայտարարել է, որ մեքենան այդ օրից չի շահագործվել, ուստի վաճառքի է հանվում գրեթե առանց վազքի։
Մեքենայի առջևում Ֆրանցիսկոս պապի ստորագրությունն է։ Մեքենան վաճառքի կհանվի 2018 թ. մայիսի 12-ին՝ Sotheby’s աճուրդի ժամանակ։ Վաճառքից ստացված հասույթը կուղղվի մի քանի նախագծերի իրականացմանը։ Դրանցից առաջինը կապված է Իրաքի շրջաններից մեկում բնակվող իրաքյան քրիստոնյաների բնակելի տների և հանրային շինությունների վերականգնման հետ. այդ տարածքը 2014 թ.-ից «տնօրինում էին» ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները։
Երկրորդ ծրագիրը, որ կոչվում է «Ֆրանցիսկոս պապի տունը», նախատեսում է օգնություն տրամադրել Հովհաննես XXIII պապի կաթոլիկ համայնքին, ովքեր օգնում էին մարդկանց առևտրի զոհ դարձած կանանց և նախկին մարմնավաճառներին։ Հասույթի մի մասն էլ կտրամադրվի իտալական երկու բարեգործական կազմակերպությունների, որոնք զբաղվում են Աֆրիկայի երկրներում կանանց և երեխաներին օգնության տրամադրման հումանիտար նախագծերով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան