Հայ-բելառուսական բարեկամության անտառ՝ Սևանի ափին
Կապուտակ Սևանի ափին 10 հա մակերեսով հայ-բելառուիսական բարեկամության այգի կհիմնվի: Այստեղ բելառուսական սոճիներ կաճեն: Հայկական կողմին տրամադրվել է 49 180 սոճի:
Բելառուսի անտառային տնտեսության նախարարության փոխանցմամբ, անտառը հիմնելու վերաբերյալ համաձայնություն ձեռք է բերվել 2017-ի հոկտեմբերին՝ հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:
Որպեսզի բելառուսական սոճիները Հայաստանում լավ աճեն ստիպված են եղել մոտ 3000 կմ տարածքում հատուկ պայմաններ ստեղծեն՝ ցածր ջերմաստիճանի ռեժիմում: Այդպիսով կարողացել են պահպանել տնկանյութի որակները:
Նշվում է, որ երկու երկրների անտառագետները հետաքրքրված են ոչ միայն փորձի, այլև տեխնոլոգիաների փոխանակմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին