Ապրիլին հայկական դրամն արժեզրկվել է. ԱՎԾ
2018թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գների 0.3% նվազումը ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% հավելաճով (ՀՀ դրամն արժեզրկվել է): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
2018թ. ապրիլին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 102.1% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 99.6% նվազում:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 2.4% և 0.5%-ով:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն, 2018թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել 481.4 դրամ, ինչը ցածր է 2017թ. ապրիլի համապատասխան ցուցանիշից 1.0%-ով (485.1 դրամ):