ՏՀՏ-ն Հայաստանում 13:43 04/05/2018 Հայաստան

Միջազգային համաժողով Երևանում՝ նվիրված ՏՏ ոլորտի ժամանակակից միտումներին

Երևանում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի ժամանակակից միտումներին նվիրված միջազգային համաժողով, որին մասնակցել են  հեղինակավոր գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Դանիայից, Հունաստանից, ինչպես նաև շուրջ 200 երիտասարդ գիտաշխատողներ Հայաստանից և Ռուսաստանից։

Համաժողովի կազմակերպիչներն են  Ռուսական գիտությունների ակադեմիայի  Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Հայ-ռուսական համալսարանը, Երևանի պետական համալսարանը։

Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, միջազգային համաժողովը նվիրված էր ԽՍՀՄ-ում համակարգային ծրագրավորման հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի հիշատակին և կրում էր «Իվաննիկովյան ընթերցումներ» խորագիրը։

Ռուսական գիտությունների ակադեմիայի  Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանը պատահական չի ընտրվել որպես համաժողովի անցկացման վայր․ «Նախ՝ Վ․ Իվաննիկովը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել Հայաստանի հանդեպ, բացի այդ,   այստեղ՝ ԵՊՀ-ում և Հայ-ռուսական համալսարանում,  գործում են Իվաննիկովի հիմնած երկու գիտական լաբորատորիաները։ Հաշվի ենք առել նաև  Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները ՏՏ ոլորտում»։

Ավետիսյանը շեշտում է, որ համաժողովը նվիրված է  մեծ գիտնականին և ուսուցչին։  «Այս տարի նշվում է  ԽՍՀՄ-ում ՏՏ ոլորտի հիմնադրման 70-ամյակը։ Հայաստանն, անկասկած, եղել է ՏՏ ոլորտի շարժիչներից մեկը ԽՍՀՄ-ում։ Կարծում եմ, որ ճիշտ էր  միջազգային համաժողովը այս փոքր, բայց  տեղեկատվական տեխնոլոգիաների  բարձր մակարդակ ունեցող երկրում կազմակերպելը»,- ասել է Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրենը։

«Ակնկալում եմ, որ համաժողովը կդառնա ժամանակակից տեխնոլոգիաների քարոզչություն, նաև անձնական կապեր կստեղծվեն, քանի որ համաժողովին մասնակցում են ինչպես ոլորտի հեղինակավոր մասնագետներ տարբեր երկրներից, այնպես էլ երիտասարդ գիտաշխատողներ»,- նշել է Ավետիսյանը։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորել է նման համաժողովի կազմակերպումը Հայաստանում՝ հույս հայտնելով, որ այն կդառնա ամենամյա և կվերածվի հարթակի, որտեղ ոլորտի մասնագետները կկարողանան խոսել առաջավոր տեխնոլոգիաներից, ոգևորել երիտասարդներին, որ մնան և աշխատեն Հայաստանում՝ միաժամանակ մասնակից լինելով աշխարհի մակարդակով արդիական հետազոտությունների։  «Դա հնարավորություն կտա մեր տաղանդներին պահել այստեղ»,- ասել է նա։

«Մոսկվայի  համակարգային ծրագրավորման ինստիտուտը մեծ ներդրումներ է անում Հայաստանում և գիտական օջախներ է ստեղծում։ Սրանք  գիտական կենտրոններ են, որտեղ առաջանցիկ, ողջ աշխարհին հուզող  խնդիրներ են լուծվում ՏՏ անվտանգության և արհեստական բանականության ոլորտում, և մեր երիտասարդներն այդ հետազոտությունների   մասնակիցն են։ Այս ամենի արդյունքում կունենանք շրջանավարտներ, որոնք պատրաստ կլինեն աշխատաշուկա մտնել որպես առաջանցիկ հետազոտություններ իրականացնող մասնագետներ»,- նշել է Թոփչյանը։

Միջազգային համաժողովի մասնակիցներից էր նաև IEEE Computer Society-ի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար   Սերգեյ Պրոխորովը։ Նա հայտնել է, որ բանակցություններ է վարում՝ Հայաստանում Տեխնոլոգիաների առաջխաղացման մասնագիտական ասոցիացիայի  (IEEE Computer Society)  ներկայացուցչություն հիմնելու ուղղությամբ. «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ կտա դա։ Պատասխանը մեկն է՝ փող չի  տա, բայց կբերի ճանաչում, հնարավորություն կստեղծի, որ ոլորտի մասնագետները տպագրվեն  հեղինակավոր ամսագրերում և ունենան բարձր վարկանիշ»:

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել  հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են   Հետազոտությունների և ինովացիայի հունական  հիմնադրամի գիտական խորհրդի նախագահ Դիոնիսոս Ցիկրիձիսը, Դանիական տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դինես Բյորները,  «Տեխնիոն» Իսրայելական տեխնոլոգիական ինստիտուտի  համակարգչային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ասաֆ Շուստերը,  ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը։

Համաժողովի հյուրերի մասնակցությամբ այսօր  Խոր Վիրապում կբացվի խաչքար՝ նվիրված ակադեմիկոս Իվաննիկովի հիշատակին։ Խաչքարի տեղադրումը նախաձեռնել են Վիկտոր Իվաննիկովի ուսանողներն ու հետևորդները տարբեր երկրներից՝ բարձր գնահատելով նրա ներդրումը  ՏՏ ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական համագործակցության խթանման գործում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:16
Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, Փաշինյանի՝ իր պաշտոնավարման արձանագրում է. Աբրահամյան
«Երբ որ խոսվում է «ազգ-նահատակի» բանաձևի մասին, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի՝  իր պաշտոնավարման այս 6-6,5 տարվա...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է. Մանուկյանը՝ ՀՀ բյուջեի, Հարկային օրենսգրքում փոփոխությունների ընդունելուց հետ
«ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկում մի օրենքի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է դոմինոյի էֆեկտով և տասնյակ հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այս նախագծի նպատակն ընտրություններին ընդառաջ հերթական շոուներ կազմակերպելու միջոց է դիտվելու. Մինասյան
Ազգային ժողովում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Քաղաքապետարանն ավտոբուսի վարորդների ընդունելություն է հայտարարել
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։...
Աղբյուր` Panorama.am
11:23
ԱԱՀ դաշտ կմտնեն հաշվապահական իրավաբանակն ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները. Թունյան
«ԱԱՀ դաշտ կմտնեն այս պահի դրությամբ եղած, մեր կանխավարկածով, հաշվապահական ծառայություններ մատուցողները, իրավաբանական ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանը տիկտոկեր է
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ողջ օրը համացանցում են` ռիլսեր, վիդեոներ, գրառումներ, հաշվում են...
Աղբյուր` Panorama.am
10:53
Դեկտեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 4-ին ժամը 09:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 397.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հովիկ Աղազարյանը հայտարարեց՝ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
«Ներողություն եմ ուզում խնդրել  բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում  իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հրապարակվեց Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, կայացրեց թերևս աննախադեպ մի վճիռ, որով 9 տարի տևած դատական գործընթացից...
Աղբյուր` Panorama.am
09:49
Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք
Դեկտեմբերի 3-ին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում  տեղի է ունեցել թանգարանի վերջին ձեքբերումներին նվիրված մեծ ցուցադրության...
Աղբյուր` Panorama.am
09:39
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես մեր թիմի անդամ եմ, և մնացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
«Արմատական ​​ընդդիմության կողմից վերահսկվող լրատվամիջոցները սուտ են տարածել, թե ես դուրս եմ եկել «Վրացական երազանքից»։ Այս...
Աղբյուր` Panorama.am
09:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով երեկո կանցկացվի
Դեկտեմբերի 11–ին, ժամը 19։30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Իտալական երաժշտությունը ֆիլմերում» (Note...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու շանտաժ է անում իր թիմակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շևրոների» վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկանդալով է ուղեկցվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և Յուրի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում անցկացված սոցհարցումները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու  քաղաքապետի ԺՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են. Ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի Պապից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Իշխանությունը ոտուձեռ ընկած մարզերց վարորդներ է ուզում բերել Երևան, որ այսօր քաղաքը կաթվածահար չլինի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր, գործադուլ հայտարարած...
Աղբյուր` Panorama.am
08:51
Երևանում տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. Խոսնակ
Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։  «Շարժակազմները դուրս են եկել երթուղիներ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
08:43
Ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ. Արմեն Սարգսյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մասին
«Անկեղծ ասած,  ես ռիսկ չէի անի մտնել էս շատ պատասխանատու ծրագրի տակ (էլ չասեմ թե ՞ ինչքան եմ մտածել էս թեմայի...
Աղբյուր` Panorama.am
08:32
Դեկտեմբերի 4-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:11
Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի...
Աղբյուր` Panorama.am
00:01
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին
14:43 03/12/2024

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}