Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ
Այս տարի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
«9-րդ դասարանն այս տարի կավարտի 31300 աշակերտ, 12-րդ ավագ դպրոցը` 9600 աշակերտ»,- ասաց նա։
Միասնական քննություններն էլ կմեկնարկեն հունիսի 1-ից: «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա»-ն հունիսի 15-ին է, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից՝ հունիսի 19-ին, իսկ «Ռուսաց լեզու»-ն՝ հունիսի 22-ին։
«Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` Արցախը ներառյալ»,- Panorama-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը պակաս կլինի, քանի որ այս տարի շրջանավարտների թիվն էլ է քիչ։
«Շրջանավարտները թիվ այս տարի պակաս է՝ կապված 12-ամյա կրթության անցման հետ, թիվը գրեթե կրկնակի պակաս է»,- հավելեց Իսպիրյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան