BBC. 6 բան Հայաստանի մասին, որ գուցե չգիտեիք
Հայաստանի տարբեր քաղաքներում բազմամարդ ակցիաներն առիթ են դարձել, որ BBC-ն անդրադառնա Հարավային Կովկասում գտնվող հետխորհրդային երկրին: Միջազգային լրատվամիջոցը նշել է 6 բան, որոնք գուցե անհայտ էին շատերի համար:
1. Ավելի մեծ թվով հայեր ապրում են Հայաստանից դուրս, քան Հայաստանում
Երկրի բնակչությունը մոտ 3 մլն է, սակայն միլիոնավոր մարդիկ ապրում են արտասահմանում: Հայկական մեծ սփյուռք կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: Շատ հայ միգրանտներ մեկնում են Ռուսաստան, քանի որ այն մոտ է ու շատերը խոսում են ռուսերեն:
2. Արարատ լեռը ազգային խորհրդանիշ է, չնայած այն գտնվում է Թուրքիայի տարածքում:
Ձյունագագաթ լեռան բարձրությունը 5 165 մ է, այն կոչվում է Բիբլիական, քանի որ Նոյան Տապանը հանգրվանել է այս լեռան վրա:
3. Այն Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիրն է
Հայաստանը 4-րդ դարում՝ 301 թվականին ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն, և եկեղեցին ինքնավար է աշխարհի այլ քրիստոնեական եկեղեցիներից
4. Շախմատ սովորելը պարտադիր է
2011 թվականից սկսած Հայաստանում 6-8 տարեկան երեխաները դպրոցում պարտադիր կերպով շախմատի դասեր են անցնում: Երկիրն ունի բազմաթիվ գրոսմայստերներ ու այժմ դպրոցներում կա վերապատրաստված 3 հազար մասնագետ:
5. Հպարտ է իր բրենդով
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային առաջնորդ Ստալինը Չերչիլին որպես նվեր հայկական կոնյակ է ուղարկում, իսկ 2013-ին Պուտինը Դեյվիդ Քեմերունին է նվիրում:
6. Շատ հայտնիներ ունեն հայկական արմատներ
Այդ թվում են ֆրանսիացի երաժիշտ Շարլ Ազնավուրը, երգչուհի Շերը, Գարի Կասպարովը, Քիմ Քարդաշյանը: