2018 թ. Գրականության Նոբելյան մրցանակ չի շնորհվի
Նոբելյան կոմիտեն հայտարարել է այն մասին, որ 2018 թ. գրականության գծով մրցանակ չի հանձնվելու։ Այս մասին տեղեկացնում է Meduza-ն։ Այս որոշումն ընդունվել է մրցանակի հավակնորդների ընտրության համար պատասխանատու Շվեդիայի ակադեմիայում բռնկված սկանդալի համատեքստում։
2018 թ. այլ ոլորտներում մրցանակի հատկացման վրա այս որոշումը չի ազդի։ 2019 թ.-ից գրականության ոլորտում դարձյալ Նոբելյան մրցանակ կհանձնվի։ Այդ ժամանակ միանգամից երկու թեկնածու կհայտարարվի՝ 2018 և 2019 թթ. Համար։ Վերջին անգամ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնումը հետաձգվել է 1943 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։
2017 թ. ավարտին Շվեդիայի ակադեմիան, որ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ է հանձնում, ներքին հետաքննություն սկսեց՝ կապված տվյալների արտահոսքի հետ, որում կասկածում էին կազմակերպության անդամներից մեկի ամուսնուն։ Նրան նաև կասկածում էին կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ կասկածյալը Ժան-Կլոդ Առնոն է՝ 71-ամյա լուսանկարիչ և թատերական ռեժիսոր, ով բանաստեղծուհի, Շվեդիայի ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսինն է։ Նա, իբրև թե, պարբերաբար բացահայտել է ապագա Նոբելյան մրցանակակիրների անունները, ինչպես նաև պատմել է, թե ով է լինելու Շվեդական ակադեմիայի նոր անդամը։ Ինքը՝ Առնոն, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։