Փաշինյանը շարունակում է հանդիպել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ
Վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում շարունակում է հանդիպումներ ունենալ Հայաստանում աշխատող դիվանագետների հետ:
«Այսօր հանդիպում ունեցա ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի հետ (դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ)։
Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը։
Հանդիպում ունեցա նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր»,-ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նա: