«The Washington Post». Հայաստանը հեղափոխության ճանապարհն անցնում է ազգային երաժշտությամբ ու պարով
«The Washington Post» պարբերականն, անդրադառնալով Հայսատանում բողոքի շարժմանը, գրել է, որ 3 միլիոն մարդ ունեցող երկրում վերջին մի քանի օրերին մարդիկ ի նշան բողոքի արգելափակում էին ավտոճանապարհները, գործադուլ հայտարարում և իր եռագույն դրոշ ծածանում՝ զուգահեռաբար, հեղափոխությանը չառընչվող գործողություններ կատարելով, ինչպես օրինակ պարելը:
Պարբերականի փոխանցմամբ՝ մեքնեններից հնչում էր ազգային երաժշություն, տեղ-տեղ մարդիկ խմբերով առանձնանում էին ամբոխից, որպեսզի բռնեն միմյանց ձեռքերն ու շուրջպար կապեն: Երբեմն տղամարդիկ բարձրանում էին մեկը մյուսի ուսերին՝ արժանանալով խանդավառ ծափահարությունների ընկերների կողմից: Ցուցարարները պարում էին նաև ավանդական քոչարին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունների թվում է:
«Մենք հայ ենք: Մենք պարում ենք, երբ երջանիկ ենք»,-պատմել է 24-ամյա դիզայներ Սոնան պարբերականի թղթակցի հետ զրույցում:
Պարբերականի հաղորդմամբ՝ Հայաստանի մշակույթի նախարարության մուտքի մոտ էլ մի խումբ երաժիշտներ, այդ թվում՝ ջութակահարներ և թավջութակահարներ, նվագել են 19-20-րդ դարերի հայ կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի աշխատանքները: Երաժիշտների հետ են եղել նաև տիկնիկային թատրոնի դերասաները: