«Ժողովուրդ». Իշխանությունը թողնելուց առաջ նախարարները որոշել են վերջին անգամ օգտվել պետական բարիքներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործող կառավարությունը հեռանալուց առաջ որոշել է վերջին վատությունն անել երկրին` հնարավորինս դատարկելով պետական գանձանակը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել տարեկան բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը: Որոշ նախարարությունների դեպքում ծախսը գերազանցել է բյուջեով տարեկան նախատեսված գումարի 50-70 տոկոսը: Նրանք անխնա ծախսել են նաև արտաբյուջետային միջոցների, պահուստային ֆոնդի գումարը: Մի կողմից իշխանությունը թողնելուց առաջ նախարարները որոշել են վերջին անգամ օգտվել պետական բարիքներից: Եվ բացի այդ` այսպես բավական անհարմար դրության մեջ են դնում ապագա կառավարությանը՝ առանց այն էլ բազմաթիվ խնդիրներին զուգահեռ` վերջինիս ժառանգություն թողնելով գրեթե դատարկ գանձանակ: Հասկանալի է` ՀՀԿ իշխանությունը պատվով պարտվել չգիտի, ուստի հեռանալուց առաջ որոշել է այսկերպ վրեժխնդիր լինել երկրից, ժողովրդից, ապագա կառավարությունից՝ իրենց իշխանությունից հեռացնելու համար: Ինչպես հայտնի ֆիլմում էր ասված. «Նրանք վերցրել են հանրապետության փողերը և, հայդե՜, Փարիզ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները