Զախարովա. Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են զարգացնել դաշնակցային գործակցությունը
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյան ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
RT-ի փոխանցմամբ, նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ մայիսի 8-ին Սահմանդրության համաձայն երկրի Ազգային Ժողովում կայանալու են վարչապետի նոր ընտրություններ:
«Ինչպես հայտնի է՝ մայիսի 1-ի ընտրություններն արդյունք չտվեցին: Այս պահին Երևանում ու Հայաստանի ողջ տարածքում իրավիճակը կայուն է»,-ասել է նա:
Զախարովայի խոսքով, Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ կողմ է բարեկամ Հայաստանում խնդիրները քաղաքական ուժերի միջև երկխոսությամբ, երկրի Սահմանդրության ու իրավական դաշտում լուծելուն:
«Այդ սկզբունքային դիրքորոշումը հաստատվել է երեկ ՌԴ ԱԳՆ հայտարարությամբ»,-նշել է նա՝ ավելացնելով, որ հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքն ուղղված է դաշնակցային փոխգործակցության ու ինտեգրացիոն համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլում հույս են հայտնում, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կպահպանվեն
- ՌԴ ԱԳՆ. Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր տարաձայնությունները կլուծվեն օրենքի, սահմանադրության շրջանակում
- Մոսկվան Երևանի հետ հարաբերություններում կատարում է իր պարտավորությունները. ՌԴ ԱԳՆ
- Պեսկով. Ռուսաստանում հույս ունեն, որ շուտով Հայաստանում փոխհամաձայնության կգան
- Զախարովա. Հայաստա´ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է