Զախարովա. Պետք է սպասել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կայունացմանը
«Հայաստանը հիմա ապրում է ոչ սովորական քաղաքական ժամանակներ»,-այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչքանով է հնարավոր Հայաստանի նոր վարչապետի օրոք ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների ակտիվացումը: Ասուլիսն ուղիղ հեռարձակել է RT-ն:
«Ես կարծում եմ՝ պետք է սպասենք: Երբ քաղաքական իրավիճակը վերջնականապես կկայունանա, երբ քաղաքական ուժերը, քաղաքական շարժումները օրենսդրական, սահմանադրական ճանապարհով կորոշեն ղեկավար մարմինների կազմերը, այդ ժամանակ կլինեն բոլոր հնարավարությունները նաև արտաքին քաղաքականության կուրսի իրականացման համար, որոնցից մեկն էլ ղարաբաղյան խնդրի կարգավորումն է»,-ասել է նա:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԼՂ խնդրի կարագավորմամբ զբաղվուն են հետևողական կերպով, կողմերին աջակցություն են ցուցաբերելու նաև առաջիկայում:
«Բայց մեկ անգամ ևս կրկնում եմ, պետք է սպասել Հայաստանում ներաքաղաքական կյանքի կայունացմանը»,-նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան