Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի Փաշինյանի թեկնածությանը
Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Այդ մասին պատգամավորը հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Ես որոշեցի քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստակամության մասին հայտարարել են նաև Հանրապետական խմբակցության պատգամավորներ Արսեն Միխայլով, Կնյազ Հասանովը:
Հանրապետական պատգամավորներից Արտաշես Գեղամյանն ու Էդուարդ Շարմազանովը նշել են՝ դեմ են քվեարկելու:
Մայիսի 2-ին Հանրապետական խմբակցությունը տարածեց հայտարարություն, որ կաջակցի խորհրդարանի 1/3-ի կողմից վարչապետի առաջադրված թեկնածուին ընտրվել: Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:
Մայիսի 1-ի հատուկ նիստում ՀՀ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, իսկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը
- ՀՀԿ-ն խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին