«Ժամանակ». Մելիք Մանուկյանը դեմ չէ Փաշինյանի ընտրությանը
«Ժամանակ» թերթը գրել է. ««Ծառուկյան» խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, ով չէր մասնակցել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու քվեարկությանը, չի ստորագրել նաև նրան երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում առաջադրելու ձևաթղթի տակ: Պատճառը ամենևին էլ այն չէ, որ Մանուկյանը դեմ է վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությանը: Նրա մտերիմները հայտնում են, որ Մանուկյանը այս օրերին առողջական խնդիրների պատճառով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ վիրահատել են նրա սիրտը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում