Կատուն մեկուկես միլիոն եվրո ժառանգություն է ստացել
Իտալիայում կատուն տիրուհուց շուրջ 1,5 միլիոն եվրո ժառանգություն է ստացել։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Պիլու անունով սև-սպիտակ կատվի տիրուհին՝Վերոնայից Չեչիլիա Աննան, ամբողջ կյանքում աշխատել է Իտալիայի նախարարների խորհրդում։
Կինը մահացել է 88 տարեկան հասակում։ Նա ամուսին ու երեխաներ չուներ, ուստի մահվանից առաջ իր ամբողջ կարողությունը կտակել է սիրելի կենդանուն, որին մի քանի տարի առաջ փողոցում էր գտել և պահում էր։
Պիլուի ժառանգությունը տնօրինում են Ավանդատուների հիմնադրամի ներկայացուցիչները։ Աննայի կամքով՝ այդ գումարը պետք է հատկացնեն անասնաբույժի, հարմարավետ բնակավայրի ապահովմանը և նրա կարիքների բավարարմանը։ Ներկայում կատուն ապրում է Միլանում ընտանեկան կենդանիների ապաստարանում, սակայն նրա համար նոր տեր են փնտրում։
Վերջինս կտնօրինի կատվի կարողությունը, ինչպես նաև հաշվետվությամբ կներկայացնի նրա վրա ծախսված գումարները։
Պիլուի մահվանից հետո գումարը կփոխանցվի կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկին։