Հավայան կղզիներում հրաբխի ժայթքումից հետո բնակչությանը տարհանում են
Հավայան կղզիների իշխանությունները Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո հայտարարել են, որ տարհանում են բնակչությանը: Այս մասին հայտնել է քաղաքացիական պաշտպանության տեղական ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հայտարարության մեջ նշվում է, որ տարահանման ենթակա են Լեիլանի Էսթեյթս գյուղի բնակիչները, որի սահմաններին են հասել ժայթքող հրաբխի լավայի հոսքերը:
«Hawaii News Now պորտալ»-ն էլ նշում է, որ տարահանումը վերաբերել է շուրջ 10 հազար մարդու:
Նշվում է նաև, որ ժայթքումը տեղի է ունենում սեյսմիկ ակտիվության ֆոնին, որը վերջին օրերին գրանցվել է տարածաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա