Ռոման Պոլանսկին և Բիլ Կոսբին հեռացվել են ամերիկյան կինոակադեմայից
Ամերիկյան կինոակադեմիայի ղեկավարությունը կողմ է քվեարկել ռեժիսոր Ռոման Պոլանսկուն ակադեմիայի անդամի կարգավիճակից զրկելու օգտին: Այս մասին հայտնել է Associated Press-ը, գրում է Գազետա.ռու-ն:
Կինոակադեմիան հեռացրել է նաև ամերիկացի հայտնի կատակերգակ դերասան Բիլ Կոսբիին: Հեռացման պատճառը, ըստ աղբյուրի, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներն են՝ սեռական հանցագործությունների համար:
Մասնավորապես, Ռոման Պոլանսկուն ԱՄՆ-ում մեղադրում են 1977 թ-ին դեռահաս Սամանթա Գեյմերին բռնաբարելու մեջ: Ռեժիսորը խոստովանել է իր մեղքը, սակայն փախել է ԱՄՆ-ից` իմանալով, որ դատարանը մտադիր է իրեն դատապարտել ազատազրկման:
Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Բիլ Կոսբիի կինն էլ ավելի վաղ խնդրել էր, որ առանց հանգամանքների քննության ամուսնուն չդատապարտեն: Նման զանգվածային դատապարտումը նա համեմատել էր «Լինչի դատաստանի» հետ:
Հարակից հրապարակումներ`
- Սալմա Հայեքը պատմել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին
- Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին ազատել են աշխատանքից սեքս-սկանդալի պատճառով
- Ռոման Պոլանսկուն մեղադրել են ևս մեկ անչափահասի բռնաբարության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան