Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակված անձը տեղափոխվել է հոգեբուժարան
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակված Սերդար Ք.-ն տեղափոխվել է Բաքըրքյոյի Հոգեկան առողջության և նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների կենտրոն։ Այս մասին գրում է «Էրմնեիհաբեր»-ը:
Ստամբուլի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքն աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական «Այս հայրենիքը մերն է» գրությունը թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել էր տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։
Թուրք իրավապահ մարմինները կասկածյալին բերման ենթարկելուց և հարցաքննելուց հետո պայմանականորեն ազատ էին արձակել։
Աղբյուրը հիշեցնում է, որ Սերդար Ք.-ն ցուցմունք տալու ժամանակ պարզաբանել էր, թե որն է եղել իր այդ քայլի պատճառը։ Նա մասնավորապես ասել էր. «Ես մի քանի օր առաջ Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու առջև կախել էի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը։ Դրա կողքին դրել էի ծաղիկներ։ Հաջորդ օրը, երբ տեսա պաստառը հեռացվել է, շատ նյարդայնացա։ Ապրիլի 30-ին, չեմ հիշում ժամը քանիսին, եկեղեցու պատին այդ գրությունը թողեցի»։
Թուրքական կողմի պնդմամբ՝ հարցաքննության ժամանակ պարզվել էր, որ նա հոգեկան խնդիրներ ունի։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում կատարած անձը ազատ է արձակվել
- Թուրք նախարարը ափսոսանք է հայտնել հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման համար
- Հայկո Բաղդատ. Թուրքիայում միշտ էլ հարձակումներ լինում են հայկական եկեղեցիների դեմ
- Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան