«Իրանի հետ միջուկային համաձայնագիրը խզել չի կարելի, քանի դեռ ավելի լավ տարբերակ չկա»
ՄԱԿ-ի գլավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որ հայտնի է նաև որպես «իրանական միջուկային գործարք», «մեծ դիվանագիտական հաղթանակ» է և ձեռքբերում, որն «անհրաժեշտ է պահել»։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
«Ես միևնույն ժամանակ կարծում եմ, որ կան առանձին հարցեր, որոնք կարելի է քննարկել կառուցողական երկխոսության ընթացքում, քանի որ ես տեսնում եմ՝ որքան վտանգավոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում, և հասկանում եմ տարածաշրջանի այլ երկրների ազդեցության մեծացման հետ կապված մտահոգությունը, որ կարող է առաջանալ որոշ երկրների մոտ»,- ասել է նա։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ընդունվել է 2015 թ.՝ երկարատև բանակցությունների արդյունքում, որին մասնակցում էին 6 միջնորդներ, Գերմանիայի և Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ։ Ծրագրի շնորհիվ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացվեցին, Իրանն իր հերթին պարտավորվեց կրճատել ցենտրիֆուգի քանակը, որն անհրաժեշտ է ուրանի հարստացման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան